«Սև, դառը շոկոլադ» ներկայացումը Գյումրիում (շուտով)

Գյումրու մարզամշակութային կենտրոնում բեմադրվելու է երգչուհի Էմմա Պետրոսյանի հեղինակային «Սև դառը շոկոլադ» պիեսը (դերերում` Արամո և Լուիզա Ղամբարյան, բեմադրությունը` Սուրեն Շահվերդյանի)։
Ներկայացվում է կնոջ և տղամարդու լուրջ բախումը մի քանի քառակուսի մետրի վրա։ Պիեսը սիրո, դավաճանության և այն ամենի մասին է, ինչ կարող է տեղի ունենալ տղամարդու և կնոջ միջև ամբողջ կյանքի ընթացքում։ Ներկայացման հիմքում հարցն է՝ ո՞վ է մեղավոր բաժանման համար՝ տղամարդը, թե՞ կինը:

Տոմսերի արժեքը․ 2000 և 2500 դրամ

Տեղեկատու հեռախոս․ (077) 62-74-54, (0312) 3-10-59


Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Call Now Button