Գյումրու մարզամշակութային կենտրոնի վերանորոգման աշխատանքները

Գյումրու մարզամշակութային կենտրոնին մարզային ներդրումային ծրագրերի շրջանակներում տրամադրվելու է 100 մլն դրամ սուբսիդավորված վարկ: Գործարար ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնանորոգել նախկին Տեքստիլագործների ակումբը, կառուցել համերգային և կոնֆերանս դահլիճներ, ֆիթնես կենտրոն: Ըստ նախատեսվածի աշխատանքները կավարտվեն և կենտրոնը շահագործման կհանձնվի 2018 թվականի առաջին կիսամյակում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 30 աշխատատեղ:
Տնօրեն, գործարար Հրաչիկ Խաչատրյանը, կարևորելով ծրագրի իրականացումը, նշում է. «Այս օժանդակությամբ պետությունը օգնության ձեռք է մեկնում մասնավոր հատվածին: Ծրագրի իրականացումը կնպաստի մարզում, մասնավորապես, Գյումրիում մշակութային կյանքի, ինչպես նաև սպորտային տուրիզմի զարգացմանը»:


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *